«Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհը վերջնականապես մարվել է. ԱԻՆ
25.09.2013,
13:32
«Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհը վերջնականապես մարվել է, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհը վերջնականապես մարվել է, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Մասիսի 31 հասցեում գտնվող ֆաբրիկայում հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է չորեքշաբթի առավոտյանը ժամը 7–ի սահմաններում։ Հրդեհը բռնկվել է ստվարաթղթի արտադրամասում։ Այրվել է շուրջ 1800 քառակուսի մետր տարածք։
«Հրդեհը մեկուսացվել է տեղական ժամանակով ժամը 11.10–ին, մարվել` 12.13–ին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում էր 12 մարտական հաշվարկ և 2 ավտոսանդուղք, օգտագործվել է նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան տեխնիկան։
«Գրանդ քենդի» ընկերությունը ստեղծվել է 2000թ.-ին, կարճ ժամանակում դարձել է Հայաստանի առաջատար հրուշակեղենի գործարանը` արտադրելով ավելի քան 350 անում արտադրանք։ Ընկերությունը Կովկասի միակ ձեռնարկությունն է, որը զբաղվում է կակաոյի վերամշակմամբ։--0—