Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի նախագահի թեկնածուի մահափորձի փաստով հարուցված քրեական գործը բարձրագույն պատժաչափ է նախատեսում

01.02.2013, 11:42
Քրեական գործ է հարուցվել Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի փաստով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Հայաստանի նախագահի թեկնածուի մահափորձի փաստով հարուցված քրեական գործը բարձրագույն պատժաչափ է նախատեսում
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Քրեական գործ է հարուցվել Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի փաստով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ»,– հայտնել է Ահարոնյանը։

Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։

Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել ուսի շրջանում տեղական ժամանակով ժամը 23։30–ին` Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։

Այս պահին ընթանում է տուժածի վիրահատությունը։

«Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Հայրիկյանը նախկինում հայտնի խորհրդային դիսիդենտ է։ Սա նրա չորրորդ առաջադրումն է Հայաստանի նախագահի պաշտոնի համար։ Մինչ այս Հայրիկյանը մասնակցել է 1991, 1998 և 2003 թվականների ընտրություններին։

Օրերս եռօրյա հացադուլ է անցկացրել` սատարելով Հայաստանի նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համանման ակցիային։
Փետրվարի 18–ին կայանալիք ընտրություններում իր հնարավորությունները Հայրիկյանը բավականին բարձր է գնահատում։ Նախընտրական քարոզարշավի իր ելույթներում քաղաքական գործիչը մեկ անգամ չէ, որ կոչ է արել թեկնածուներին միավորել իրենց ջանքերը։

Հատկանշական է, որ օրերս Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված ութ թեկնածուներից երեքը` Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը, համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մի շարք պահանջներ են առաջադրել իշխանություններին։
Մասնավորապես, նրանք կոչ են արել հրապարակել վերջին վեց ամիսներին Հայաստանից դուրս գտնվող և քվեարկելու հնարավորություն չունեցող քաղաքացիների ցուցակները։ Այդ ցուցակների ներկայացումը, բացի ընտրություններին մասնակցողների ցուցակից, երեք թեկնածուների կարծիքով, կարող է բացառել զանգվածային կեղծիքների դեպքերը։

Այդ հայտարարությունը խորհելու տեղ տվեց նախագահական աթոռին հավակնող որոշ թեկնածուների։ Մասնավորապես, նախագահի թեկնածուներից մեկը` Ղարաբաղի ԱԳՆ նախկին նախարար Արման Մելիքյանը, նշեց, որ «ստեղծված եռամիությունը մտածելու առիթ է տալիս։ Եթե այդ թեկնածուներից յուրաքանչյուրին ավելի վաղ կարելի էր դիտարկել քաղաքական ասպարեզում առանձին առանձին, ապա այս պահից դա անհնար է»։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0--