Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
444.34
RUB
4.9183
GEL
140.85
2026 թ. փետրվարի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում ռուսական ռազմակայանի սպա է զոհվել ՃՏՊ–ի հետևանքով

03.06.2013, 11:43
Կիրակի երեկոյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմակայանի սպա է զոհվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանում ռուսական ռազմակայանի սպա է զոհվել ՃՏՊ–ի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Կիրակի երեկոյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմակայանի սպա է զոհվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեռևս չբացահայտված հանգամանքերում Գյումրի քաղաքի նախկին ռադիոգործարանի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

«Գյումրի քաղաքի ՌԴ թիվ N ռազմաբազայի շտաբի զինծառայող, ավագ լեյտենանտ, ՌԴ քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ա. Ատավինը (տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով) Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին մահացել է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հանգամանքները պարզվում են։ --0--