Հայաստանում սիբիրյան խոցի վարակի ևս երկու դեպք է գրանցվել
21.11.2012,
12:03
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ակունք և Կոտայքի մարզի Զովունի համայնքներում սիբիրյան խոցի վարակի ևս երկու դեպք է գրանցվել, «Ժողովուրդ» թերթին տեղեկացրել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի վաչության պետ Բաբկեն Պիպոյանը:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ակունք և Կոտայքի մարզի Զովունի համայնքներում սիբիրյան խոցի վարակի ևս երկու դեպք է գրանցվել, «Ժողովուրդ» թերթին տեղեկացրել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի վաչության պետ Բաբկեն Պիպոյանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ սիբիրյան խոց գրանցվել է նաև Հրազդան քաղաքում:
Քաղաքի քաղաքապետ Արամ Դանիելյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Կոճոռ թաղամասում մեկ անասունի լաբորատոր հետազոտությունների արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից: «Սակայն մեզ մոտ հիվանդ մարդիկ չկան, ոչ էլ անասունի կորուստ»,- ասել է Դանիելյանը: -0-