Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայտնաբերվել է կորած մարտական ինքնաթիռի վթարի վայրը

04.12.2018, 14:28
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
Հայտնաբերվել է կորած մարտական ինքնաթիռի վթարի վայրը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։

Ինչպես տեղեկանում ենք գրառումից, կորած Սու–25–ի վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարտական ինքնաթիռը կործանվել է Մարալիկի տադածաշրջանի լեռներում։ Օդաչուները ողջ չեն մնացել։

«Մահացած օդաչուներն են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես»,– ասվում է գրառման մեջ։

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել էր դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից`ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնելու նպատակով։ -0-