Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

ՀՀ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ. ՊՆ

06.03.2020, 11:40
ՀՀ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ. ՊՆ
ՀՀ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է ոչ ադրբեջանական ականորսիչ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում կրկին դիմել էին սադրիչ գործողությունների: -0-