Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հրազենային վիրավորումով զինծառայող է հոսպիտալացվել․ հարուցվել է քրվարույթ

26.08.2025, 11:49
Զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հրազենային վիրավորումով զինծառայող է հոսպիտալացվել․ հարուցվել է քրվարույթ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ զինված ուժերի զինծառայողի հրազենային վիրավորման դեպքի առթիվ։ Այս մասին հաղորդում է Արմենպրեսը։

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը, վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու հատկանիշներով։

«Կատարվում է նախաքննություն»,- նշել է Շահվերդյանը։

Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկատվություն է տրամադրել վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին։

«Ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հարցումների՝ հայտնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ», – հայտնել են ՊՆ–ից՝ ավելացնելով, որ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։