Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Հրդեհ Շիրակի մարզի գյուղերից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. 2 մարդ մահացել է

19.05.2020, 14:40
Հրդեհ Շիրակի մարզի գյուղերից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. 2 մարդ մահացել է
Հրդեհ Շիրակի մարզի գյուղերից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. 2 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 19-ին, ժամը 00։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ փրկարարները տանը հայտնաբերել են Մեդա Մ․-ի (ծնված 1928 թ․) և Քնարիկ Մ․-ի (ծնված 1963 թ.) դիերը:-0-