Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Երևանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցներից մեկն ինքնահրկիզման փորձ է արել

07.03.2014, 13:20
Երևանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցներից մեկն ինքնահրկիզման փորձ է արել, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Երևանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցներից մեկն ինքնահրկիզման փորձ է արել
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցներից մեկն ինքնահրկիզման փորձ է արել, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Բողոքի ակցիան կազմակերպել է «Դեմ եմ» նախաձեռնողական խումբը Հայաստանի ֆինանսների նախարարության շենքի դիմաց։

67-ամյա մի քաղաքացի իր վրա բենզին է լցրել և է ինքնահրկիզման փորձ արել։ Իր այդ քայլը նա բացատրել է այն հանգամանքով, որ գտնվում է սոցիալական ծանր դրության մեջ։

Իրավապահները կանխել են ինքնահրկիզումը և տղամարդուն տարել ոստիկանության բաժին։

Այս պահին ակցիան դեռ շարունակվում է։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

2014 թ.–ի հունվարի 24–ին Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները `մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի դատաքննության ավարտը։ Մասնավորապես, կասեցվել է 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով  կատարելու համար) և 86-րդ հոդվածի երրորդ մասի (որի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը)):

 Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։ –0–