Իրանի «Բուշեր» ատոմակայանի մոտ երկրաշարժ է գրանցվել
08.01.2020,
13:42
Իրանի «Բուշեր» ատոմակայանի մոտ 4,9 և 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Իրանում` «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում գրանցվել են 4,9 և 4,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ:
Երկրաշարժը գրանցվել է ժամը 02:20 և 03:19-ին: Երկրաբանական ծառայության տվյալներով, առաջին դեպքում էպիկենտրոնը գտնվում էր Բորազժան քաղաքից 10 կմ հեռավորության վրա` Իրանի հարավում, երկրորդ դեպքում` 17 կմ հեռավորության վրա:
Բուշերի ատոմակայանը գտնվում է գրանցված ստորգետնյա ցնցումներից 48 կմ հեռավորության վրա: Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: