Իրանում խոշոր ավտովթար է գրանցվել` ավտոբուսի մասնակցությամբ
09.01.2020,
19:21
Խոշոր ավտովթար Իրանում` ավտոբուսի մասնակցությամբ. զոհերի թիվը հասնում է 20-ի
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./ԱՌԿԱ/. Այսօր Իրանում խոշոր ավտոտրանսպորտային պատահար է գրանցվել ավտոբուսի մասնակցությամբ: Ավտոբուսն ուղևորվում էր Թեհրանից Գոմբեդե Կավուս:
ԶԼՄ-ների հաղորդմամբ, մահացել է նվազագույնը 20 մարդ, իսկ տուժածների թիվը 24-ն է:
«Հայեր և ՀՀ քաղաքացիներ տուժածների և զոհերի թվում չկան»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:-0-