Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Կացնով զինված մարդ է մտել ՎՏԲ բանկի Բաղրամյանի մասնաճյուղ

29.01.2019, 15:30
Երեքշաբթի արտակարգ դեպք է պատահել Երևանում։
Կացնով զինված մարդ է մտել ՎՏԲ բանկի Բաղրամյանի մասնաճյուղ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի արտակարգ դեպք է պատահել Երևանում։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ժամը 13.50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։

Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։

Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են: -0-