Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի գյուղերից մեկում 17 մարդու մոտ բրուցելյոզ է հայտնաբերվել

20.05.2014, 12:41
Կոտայքի մարզի Գետաշեն գյուղի 17 բնակչի մոտ բրուցելյոզ է հայտնաբերվել, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը` վկայաբերելով Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին։
Հայաստանի գյուղերից մեկում 17 մարդու մոտ բրուցելյոզ է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոտայքի մարզի Գետաշեն գյուղի 17 բնակչի մոտ բրուցելյոզ է հայտնաբերվել, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը` վկայաբերելով Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին։

Նախօրեին Սննդամթերքի անվտանգության ազգային տեսչության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը հայտնել է գործակալությանը խոշոր եղջերավոր անասունների մոտ բրուցելյոզի բռնկման մասին։ Ըստ նրա, այժմ կատարվում է հիվանդ կենդանիների սանիտարական սպանդ։ Գյուղում կատարվում է խոշոր եղջերավոր անասունների տեղաշարժման շուրջօրյա վերահսկողություն։

«Մենք հիվանդ կենդանիների հետ շփում ունեցած մոտ 500 մարդու լաբորատոր հետազոտություն ենք կատարել, ինչի արդյունքում 17–ի մոտ հաստատվել է բրուցելյոզ։ Տվյալ պահին բոլոր հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց և համապատասխան բուժում են անցնում»,– ասաց Հայթայանը։

Բրուցելյոզը վարակիչ հիվանդություն է, մարդուն փոխանցվում է ընտանի կենդանիներից։ Բնութագրվում է հենաշարժական համակարգի, նյարդային, սեռական և այլ համակարգերի ախտահարմամբ։ Հիվանդ մարդուց առողջին բրուցելան չի փոխանցվում։ Վարակի աղբյուրն ընտանի կենդանիներն են` ոչխարները, այծերը, կովերը, խոզերը, ավելի հազվադեպ` շները։ -0-