Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը ավտովթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել

22.06.2012, 10:51
Հայտնի շոումեն, ՈՒՀԱ ԵրՄի թիմի առաջնորդներից Մարկ Սաղաթելյանը Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ճանապարհային ոստիկանությունից:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայտնի շոումեն, ՈՒՀԱ ԵրՄի թիմի առաջնորդներից Մարկ Սաղաթելյանը Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ճանապարհային ոստիկանությունից: 

Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ ուրբաթ գիշերը ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, որին բռնկում է հետևել: 

Պատահարի վայր է մեկնել փրկարարների մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլցվագենի» 41-ամյա վարորդ Գրիգոր Նազարյանը և ուղևոր Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում տեղափոխվել են Առաջին համալսարանական  հիվանդանոց:--0--