Մեկ օրում ստուգվել է 1655 տրանսպորտային միջոցի անվադող, 180-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն․ ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 28-ից 29-ը, պարեկները հանրապետությունում ստուգել են 1655 տրանսպորտային միջոցների անվադողեր, 180-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նա նաև հայտնել է, որ դեկտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 274 պատահար։
«Նշված պատահարների մասնակից 520 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 10-ի անվադողերն են եղել ոչ ձմեռային», – նշել է Սարգսյանը։
Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Դեկտեմբերի 28-ից 29-ը, հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 274 պատահար։ Նշված պատահարների մասնակից 520 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 10-ի անվադողերն են եղել ոչ ձմեռային։
«ՆԳ նախարարությունը կրկին հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է», – նշել է Սարգսյանը։