Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

06.05.2020, 17:40
Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ, բավարարեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու՝ ՊԵԿ միջնորդությունը։

Այս տեղեկությունն իր Facebook-յան էջում հաստատել է Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

««Չվնգստացող և մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը»,- նշել է նա:

Պողոսյանն ընդգծել է, որ դատական ակտին անդրադառնալ չի ուզում՝ պատճառաբանելով, որ «դրանում որևէ վերլուծություն չկա ավելի քան քառասուն օր տևած դատական նիստերի ընթացքում պաշտպանության կողմից վկայակոչած բազմաթիվ առարկություններից որևէ մեկի վերաբերյալ»։


«Հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ նույն Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական հիմնարկի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Արտուշ Գաբրիելյանին անդրադառնալն անիմաստ է։ Նա այն անձն է, ում վերաբերյալ կարծիքները համընկնում են Փաստաբանական և իրավապահ համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ: Ես ցանկանում եմ միայն, որ այս աբսուրդային և ցինիկ մեղադրանքի համար Միքայել Մինասյանին կալանավորելու համար պատվեր իջեցնողին և այն կատարողներին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննի Արտուշ Գաբրիելյանը»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ, և նա հետախուզման մեջ է:

ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: 

Ինչպես հայտնում են մի շարք հայկական ԶԼՄ–ներ, Միքայել Մինասյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։-0-