Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Պայթյուն և հրդեհ է գրանցվել «Նաիրիտ» գործարանում

28.08.2017, 13:59
Քիչ առաջ ուժեղ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Պայթյուն և հրդեհ է գրանցվել «Նաիրիտ» գործարանում

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Քիչ առաջ ուժեղ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, երկուշաբթի ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:

Shamshyan.com կայքի տեղեկացմամբ, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի ինչ-որ ռեզերվուար է պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։

Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետրից։

«Այս պահին դեպքի վայր են ժամանում մեծ թվով հրշեջներ, Ոստիկանության ծառայողներ, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադներ։ Արդյո՞ք հրդեհի հետևանքով զոհեր, վիրավորներ կան, այս պահին Ոստիկանությունը պարզում է»,– նշվում է գրառման մեջ։

Նշված հատվածում երթևեկությունը կանոնակարգելու նպատակով ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանում Երևանի ՃՈ ծառայողները։ -0-