Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Սողանք Կապանում. բնակելի շենք է փլուզվել

17.10.2019, 11:51
Սյունիքի մարզում փլուզում է տեղի ունեցել։
Սողանք Կապանում. բնակելի շենք է փլուզվել

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սյունիքի մարզում փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հինգշաբթի ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում.

Նշվում է, որ շինության մեջ քաղաքացիներ կան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: -0-