Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 11, կիրակի
եղանակը
Երևանում
-10

Տրանսպորտի նախարարության շենքում աշխատում են կինոլոգները

01.09.2017, 11:54
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների շենքը, որտեղ ենթադրաբար ռումբ է դրված, շղթայված է, աշխատում են կինոլոգները, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Տրանսպորտի նախարարության շենքում աշխատում են կինոլոգները

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների շենքը, որտեղ ենթադրաբար ռումբ է դրված, շղթայված է, աշխատում են կինոլոգները, հայտնում է «Նովոստի–Արմենիա»գործակալության թղթակիցը։

Ահազանգն այն մասին, թե իբր նախարարության շենքում ռումբ կա, Հայաստանի ոստիկանությունում ստացվել է ուրբաթ ժամը 10։25–ին։ Տեղում են կինոլոգիական ծառայությունները և հրշեջ հաշվարկը։

«Կինոլոգների ծառայությունը կստուգի ամբողջ շենքը, աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չստուգվի ամբողջ շենքը»,– հայտնեց ԱԻՆ Երևանի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Բադալյանը։ -0-