Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Վարձու մարդասպանը Դեդ Հասանի ուղղությամբ կրակահերթ է արձակել. փորձագետ

17.01.2013, 15:09
Քրեական հեղինակություն հանդիսացող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) ուղղությամբ վարձու մարդասպանը հավանաբար կրակել է կրակահերթով և ոչ թե նշանակետով, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Զենքի իրավունք» միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության վարչության նախագահ, ինքնապաշտպանության փորձագետ Մարիա Բուտինան, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Վարձու մարդասպանը Դեդ Հասանի ուղղությամբ կրակահերթ է արձակել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Քրեական հեղինակություն հանդիսացող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) ուղղությամբ վարձու մարդասպանը հավանաբար կրակել է կրակահերթով և ոչ թե նշանակետով, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Զենքի իրավունք» միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության վարչության նախագահ, ինքնապաշտպանության փորձագետ Մարիա Բուտինան, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ռուսաստանում ամենաազդեցիկ օրենքով գող համարվող Ուսոյանը նախօրեին վիրավորվել է Պովարսկայա փողոցում իրականացրած հրաձգության հետևանքով` ստանալով պարանոցի հրազենային վնասվածք, իսկ ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Մահափորձի ընթացքում երկու փամփուշտ դիպել է նաև այն ռեստորանի աշխատակցուհուն, որտեղ կատարվել է միջադեպը։ Մարդասպանը կրակել է «Վալ» հատուկ ինքնաձիգից, կասկածյալի որոնումը շարունակվում են։

Բուտինայի խոսքով, այդ զենքը օրինական ճանապարհով գնել հնարավոր չէ։ «Զենքն օգտագործվում է հատուկ նշանակության զորքերի կողմից, այսինքն, տվյալ իրավիճակում մենք ունենք ակնհայտորեն գողացված և սև շուկայում վաճառված զենք»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Նա պատմել է, որ «Վալի» առանձնահատկությունն այն է, որ այն ունի ինտեգրված խլացուցիչ և փամփուշտի շատ ցածր արագություն` միջին հեռավորությունը` 200-300 մետր։ «Եթե վերցնենք սովորական ակոսավոր երկարափող կարաբինը, ապա դրա հեռավորությունը մոտ մեկ կիլոմետր է։ Այս դեպքում փամփուշտի մեծ զանգվածի հաշվին հեռավորությունը մեծ չէ, այսինքն, ամենայն հավանականությամբ, կրակել են մոտ հեռավորությունից և, դատելով կողքի մարդկանց վնասվածքների բնույթից, հավանաբար, կրակահերթով` այդ զենքը թույլ է տալիս ավտոմատ կրակ արձակել»,– ասել է Բուտինան։

Ինչպես ասվել էր ավելի վաղ, մարդասպանն Ուսոյանին կրակել է դիմացի տան հինգերորդ և վեցերորդ հարկերի աստիճանավանդակից։ Տեղում հայտնաբերվել է վեց պարկուճ և ծալվող աթոռ։ -0-