Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Վերելակի ընկնելու հետևանքով տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է.Առողջապահության նախարարություն

29.10.2012, 19:22
Երևանում գտնվող շենքերից մեկի վերելակի ընկնելու հետևանքով տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Վերելակի ընկնելու հետևանքով տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է.Առողջապահության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում գտնվող շենքերից մեկի վերելակի ընկնելու հետևանքով տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 25-ին Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում նորակառույց շենքերից մեկում վերելակը պոկվել էր, երկու մարդ զոհվել էին, երկուսը՝ վնասվածքներ ստացել: Տուժածներ 45-ամյա Խաչիկ Եփրեմյանն ու 60-ամյա Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Երկրորդ տուժածի վիճակը համեմատաբար թեթև է, նրա բուժումը շարունակվում է վիրաբուժական բաժանմունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:--0-