Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Ոստիկանապետն անձամբ բանակցություններ է վարում. ՀՀ ոստիկանություն

23.01.2020, 16:38
Ոստիկանապետն անձամբ բանակցություններ է վարում. ՀՀ ոստիկանություն
Ոստիկանապետն անձամբ բանակցություններ է վարում. ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկություններ հայտնեց «Էրեբունի պլազայում» տեղի ունեցող միջադեպի մասին։

«Անմիջապես դեպքի վայր էին ժամանել իրավապահ մարմիններ։ Այս պահին իրավիճակը կայուն և վերահսկելի է։ Նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Այս պահին իրավիճակը կայուն է»,– հայտնեց Աշոտ Ահարոնյանը` նշելով, որ ոստիկանության պետը բանակցություններ է վարում կրակոցներ արձակած անձի հետ։

Ոստիկանության հաղորդմամբ, ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։–0–