Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը զբաղվում է հայ օդաչուների Հայաստան տեափոխման հետ կապված փաստաղթղերի ձևակերպման հարցերով
03.12.2012,
11:07
Կահիերում ՀՀ դեսպանատունը զբաղվում է հայ օդաչուների Հայաստան տեափոխման հետ կապված փաստաղթղերի ձևակերպման հարցերով:
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կահիերում ՀՀ դեսպանատունը զբաղվում է հայ օդաչուների Հայաստան տեափոխման հետ կապված փաստաղթղերի ձևակերպման հարցերով:
Այդ մասին ասվում է Facebook սոցիալական ցանցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հղում անելով Կոնգոյում ՌԴ դեսպանատան կողմից տրամադրված տվյալներին, տեղեկացրել էր, որ շաբաթ օրը գիշերը Բրազավիլում վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանել է «Ռիջ Էյրվեյզ» հայկական ավիաընկերությանը:
«Նոյեմբերի 30-ին՝ ժամը 19.00-ին, Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի ենթարկվեց հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս» ընկերության բեռների տեղափոխումը»,- ասվում է Եգիպտոսում ՀՀ դեսպանատան խնդրանքով հատկացված ռուս դիվանագետի հաղորդագրության մեջ:
Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ Վարազդատ Բալասանյանը (Օդանավի հրամանատար, ծն.10.10.1949 ), Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննեսյանը, Անդրանիկ Գևորգյանը և Էդգար Ավետյանը (օպերատոր, ծն. 27.10.1989 թ.):
Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշախնությունները քննություն են սկսել:
Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենաներ և այլ ապրանքներ տեղափոխող ինքնաթիռն ուժեղ քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Բրազավիլի օդանավակայանում և ընկել է ոչ հեռու գտնվող բնակելի տեղում՝ քանդելով մի քանի կառույցներ:
Աղետի և հաջորդող հրդեհի հետևանքով, ըստ փրկարարների նախնական գնահատականների, զոհվել է շուրջ 30 տեղի բնակիչ: -0-