Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Երեսուն մեքենա է վնասվել «Զվարթնոց» օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքի փլուզման հետևանքով, տուժածներ չկան

06.06.2013, 18:22
Մոտ 30 ավտոմեքենա է վնասվել «Զվարթնոց» օդանավակայանի նախկին «VIP» սրահի` քամուց պոկված տանիքի փլուզումից, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։  
Երեսուն մեքենա է վնասվել «Զվարթնոց» օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքի փլուզման հետևանքով, տուժածներ չկան
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Մոտ 30 ավտոմեքենա է վնասվել «Զվարթնոց» օդանավակայանի նախկին «VIP» սրահի` քամուց պոկված տանիքի փլուզումից, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

«Միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,– ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել էր, որ տանիքը պոկվել է ուժեղ քամուց և ընկել կայանատեղիի վրա։

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին: --0—