Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանի «Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհը մարվել է. հոլդինգի մամուլի քարտուղար

25.09.2013, 10:42
Երևանի «Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհը մարվել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանը։
Երևանի «Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհը մարվել է. հոլդինգի մամուլի քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի «Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհը մարվել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանը։

«Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի առավոտյան ժամը 6։30–ին ստվարաթղթի արտադրամասում, որոշ ժամանակ անց կրակը տարածվել է արտադրամասի ողջ տարածքում», – ասել է նա։

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):
«ԱԻՆ հրշեջների ջանքերով հրդեհն օպերատիվ կերպով մարվել է», – ասել է Բրուտյանը։

ԱԻՆ–ի տվյալների համաձայն` դեպքի վայրում աշխատել է 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և մեկ գազածխապաշտպան օղակ:

Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, նախնական վարկածով` հրդեհի բռնկման պատճառը էլեկտրալարերում կարճ միացումն է եղել։

«Զոհեր և տուժածներ չկան, վնասը մեծ չէ», – ասել է նա` ավելացնելով, որ վնասի չափերը դեռևս ճշտվում են։

Բրուտյանը նաև նշել է, որ մամուլի ծառայությունն ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ։

«Գրանդ քենդի» ընկերությունը ստեղծվել է 2000թ.-ին, կարճ ժամանակում դարձել է Հայաստանի առաջատար հրուշակեղենի գործարանը` արտադրելով ավելի քան 350 անում արտադրանք։ Ընկերությունը Կովկասի միակ ձեռնարկությունն է, որը զբաղվում է կակաոյի վերամշակմամբ։--0--