Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևանի կառավարության շենքի վեցերորդ հարկից երիտասարդ տղամարդ է ընկել

20.08.2013, 15:38
Երևանում կառավարության թիվ 3 շենքի վեցերերոդ հարկից երիտասարդ տղամարդ է ընկել և տեղում մահացել, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Երևանի կառավարության շենքի վեցերորդ հարկից երիտասարդ տղամարդ է ընկել
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանում կառավարության թիվ 3 շենքի վեցերերոդ հարկից երիտասարդ տղամարդ է ընկել և տեղում մահացել, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Քսաներկուամյա Հայկ Հայրապետյանը ներքին աուդիտի բաժնի աշխատակից էր, Բնապահպանության նախարարության առաջին կարգի մասնագետ։

«Առավոտյան սովորականի պես Հայկը եկավ աշխատանքի, նորմալ տրամադրություն ուներ։ Ինչ–որ պահի դուրս եկավ կաբինետից, սակայն դրան նշանակություն չտվեցինք։ Հավանաբար, դուրս գալով սենյակից, որը հինգերորդ հարկում էր, նա վերև բարձրացավ...»,– լրագրողներին հայտնեց նախարարության աշխատակից, Հայրապետյանի գործընկեր Սամվել Գալստյանը։

Նա հայտնեց նաև, որ Հայրապետյանը վերջերս էր աշխատանքի ընդունվել, գործընկերների հետ որևէ խնդիր չուներ։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու բժիշկները։ -0-