Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Բիզնեսը քաղաքականության մեջ. այո՞, թե՞ ոչ. գործարարը մեկնաբանում է (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

17.02.2023, 13:45
Բիզնեսը պե՞տք է զբաղվի քաղաքականությամբ: Այս և այլ հարցերին պատասխանում է գործարար, «Արտ լանչ» և «Ֆուդ կորտ» ճաշարանների ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը «ԱՌԿԱ» գործակալության YouTube-յան ալիքով հեռարձակվող «ARKA-Business» հաղորդաշարի ընթացքում
Բիզնեսը քաղաքականության մեջ. այո՞, թե՞ ոչ. գործարարը մեկնաբանում է (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Բիզնեսը պե՞տք է զբաղվի քաղաքականությամբ: Այս և այլ հարցերին պատասխանում է գործարար, «Արտ լանչ» և «Ֆուդ կորտ» ճաշարանների ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը «ԱՌԿԱ» գործակալության YouTube-յան ալիքով հեռարձակվող «ARKA-Business» հաղորդաշարի ընթացքում:

«Ասում են՝ բիզնեսը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ես դրա հետ լրիվ համամիտ եմ: Բայց նաև ասել, որ բիզնեսը չի զբաղվում քաղաքականությամբ, սխալ է», - ասաց Մելքոնյանը:

Նա նշեց, որ պետությունն առնվազն տնտեսության և ընդհանուր քաղաքականության մեջ, զարգացած երկրներում լսում է բիզնեսին:
«Բիզնեսմենն անձամբ ներկա չէ քաղաքականության մեջ, բայց սկսած արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսական լուծումներ պետությունը (հաշվի է առնում բիզնեսի կարծիքը, խմբգր.)», - ասաց գործարարը:

Նա նշեց, որ գործարարների համար միջավայրի բարելավման հետ կապված իրավիճակն այն օրինակներից է, երբ բիզնեսը պետք է միջամտի քաղաքականության մեջ:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել «ԱՌԿԱ» գործակալության YouTube-յան ալիքում:-0-