ԱՄՀ տարածաշրջանային տնօրենը՝ Հայաստանի տնտեսության կանխատեսման բարելավման գործոնների և դրա զարգացման ներուժի մասին
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․ /ԱՌԿԱ/․ ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Թանոս Արվանիտիսը մայիսի 10–ին Երևանում մասնակցել է ԿԲ–ի հետ համատեղ կազմակերպված Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար 2024թ․–ին ԱՄՀ–ի տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին զեկույցի շնորհանդեսին։ Արվանիտիսը բացառիկ հարցազրույց է տվել «ԱՌԿԱ» գործակալությանը՝ պատմելով, թե ինչու է վերանայվել Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը և ինչ միտումներ է այն պարունակում։
«ԱՌԿԱ»․ պարոն Արվանիտիս, ԱՄՀ–ի ապրիլյան outlook–ում նշվում է, որ Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումն ընթացիկ տարում կազմում է 6%, ընդ որում 2023թ․–ի հոկտեմբերին գրանցվել է միայն 5%–ի աճ։ Խնդրում եմ, պարզաբանեք, թե ի՞նչ գործոններ են նպաստել կանխատեսման վերանայմանն ու ի՞նչ գործոններ են հանգեցրել նրան, որ աճի 2025թ․–ի կանխատեսումը նվազել է մինչև 5,2%։
Արվանիտիս․ միանգամայն ճիշտ է, որ մենք վերանայել ենք մեր աճի կանխատեսումը 2024-ի համար մինչև 6%, և դրան նպաստել են մի քանի գործոններ։ Նախ, 2023 թվականն ավարտվեց շատ տպավորիչ աճով՝ մինչև 8,7%։ Բավականին լավ են նաև այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները։ Այսինքն՝ 2024 թվականի սկզբին աճը շարունակում է ուժեղ մնալ, ինչին նպաստում են ներքին սպառումը, ինչպես նաև ծառայությունների ծավալը, այդ թվում՝ ՏՏ և զբոսաշրջության ոլորտում։ Վերջին ժամանակներում գրանցվում է նաև ոսկերչական իրերի և ոսկու իրացման մեծ ծավալ։ Այդ գործոնների հիման վրա մենք վերանայել ենք աճի մեր կանխատեսումը՝ մինչև 6%։
Միաժամանակ, կարծում ենք, որ 2025 թվականին աճը կլինի ավելի չափավոր, ինչն ավելի շատ է համապատասխանում Հայաստանի տնտեսության ներուժին։ Ակնկալվում է, որ ֆինանսական ներհոսքերը կնվազեն, և 2024 թվականին աճը որոշող բազան նույնպես աստիճանաբար կհավասարեցվի։ Հայկական տնտեսության հետագա աճի համար, և դա ընդգծվեց մեր ելույթում, անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ։ Այսինքն՝ բարեփոխումների քաղաքականություն մշակողները պետք է շարունակեն մեծացնել արտադրողականության բարձրացմանն ուղղված իրենց ջանքերը, որպեսզի երկիրը հասնի կայուն աճի ավելի բարձր մակարդակի:
«ԱՌԿԱ»․ ԱՄՀ–ի կառավարիչների խորհրդի և ՀԲ–ի գարնանային խորհրդակցության շրջանակում տեղի է ունեցել հանդիպում հայկական պատվիրակության հետ՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանդիպման ընթացքում, համագործակցության ի՞նչ հիմնական ուղղություններ են ուրվագծվել։
Արվանիտիս․ հայկական պատվիրակության հետ ունեցել ենք շատ կառուցողական և դրական քննարկումներ երեք կոնկրետ ոլորտների շուրջ։ Առաջինը մեր ծրագիրն է, որն իրականացնում ենք հայկական կառավարության հետ։ Ինչպես գիտեք, ԱՄՀ առաքելությունը վերջերս եղել է Երևանում՝ համագործակցության երրորդ վերանայման համար։ Քննարկումները բավականին արդյունավետ էին։ Մնացած մի քանի պայմանավորվածություններ քննարկել ենք հայկական պատվիրակության հետ Վաշինգտոնում, մասնավորապես, հարկաբյուջետային քաղաքականության մեթոդները առաջիկա տարիների համար՝ չափավոր պարտքի պահպանման նպատակով և հաշվի առնելով առաջնահերթությունները ծախսերի մասով, այդ թվում՝ փախստականների ինտեգրման հարցը, ծախսերի ավելացումը ենթակառուցվածքի մասով։ Քննարկել ենք նաև կառավարական բարեփոխումների ծրագրերը, այդ թվում՝ պետական ձեռնարկություններին վերաբերող հարցերը, այսինքն այն, թե ինչպես կարելի է ապագայում բարձրացնել նրանց կառավարման որակը՝ միաժամանակ նվազեցնելով պետական ներգրավվածությունը ձեռներեցության հարցերում։
Քննարկման երկրորդ փուլը վերաբերում էր տեխնիկական օգնությանը, որն ի վիճակի է տրամադրել ԱՄՀ–ն՝ տնտեսության զարգացմանն աջակցելու համար։ Ինչպես գիտեք, Հայաստանի հետ ունենք շատ ինտենսիվ ծրագրեր, որոնք վերաբերում են հզորությունների, ներուժի աճին, և մենք փորձում ենք տեխնիկական օգնություն տրամադրել հարկաբյուջետային ոլորտում։ Հայաստանն ինքն է տեղեկացրել, որ դրա կարիքը կա։
Քննարկումների երրորդ փուլը վերաբերում էր տարածաշրջանային միջոցառումներին։ Մեզ շատ է հետաքրքրում Հայաստանի տեսակետը տարածաշրջանային հանդիպումների և ինտեգրացիայի վերաբերյալ։
«ԱՌԿԱ»․ ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում հայկական տնտեսության ներուժը, ինչպես նաև ներդրումների համար հարմարավետ և անվտանգ միջավայրի ստեղծման տեսակետից։
Արվանիտիս․ հայկական տնտեսության ցուցանիշները բավականին լավն են վերջին մի քանի տարում։ Աճի տեմպն արդեն երկնիշ է՝12%՝ 2022թ․–ին, 8,7%՝ 2023թ․–ին։ 2024թ․–ին ակնկալում ենք 6% կամ մի փոքր ավել։ Այսինքն, աճի տեմպերը դրական են։ Միաժամանակ գնաճն այս պահին նվազել է շատ ցածր ցուցանիշների։
Սա շատ կարևոր է, քանի որ գնաճն, ըստ էության, ամենախոցելի շերտերի հարկումն է։ Մեզ ոգեշնչում է նաև այն, որ գործազրկության ցուցանիշները նվազել են՝ հասնելով 12%–ի, աշխատաշուկայում բնակչության ներգրավվածությունը դրական միտում է։ Այս պահին հարցը կապված է միտումները պահպանելու հետ։
Հայաստանը դեռևս զարգացման որոշակի կարիք ունի, որպեսզի այդ աճը լինի ավելի համապարփակ, ներառական և լայն ընդգրկվածությամբ, որպեսզի դրանից օգտվի ամբողջ հասարակությունը։
Դրա համար հետագայում ուշադրությունը կկենտրոնացնենք ոչ միայն մակրոտնտեսության վրա, այլև կառուցվածքային բարեփոխումների, որոնք կնպաստեն արտադրողականության ավելացմանն ու ներդրումների ներգրավմանը՝ մասնավոր հատվածի դինամիկան խթանելու համար։
Արդյունքում, Հայաստանը կկարողանա պահպանել աճի ձեռք բերած տեմպերը, և դրա համար ներուժ գոյություն ունի։
«ԱՌԿԱ»․ այս պահին որքա՞ն է ԱՄՀ–ի ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ։
Արվանիտիս․ 2022թ․–ի դեկտեմբերին կառավարության հետ սկսել ենք նոր ծրագիր, որի տևողությունը երեք տարի է։ Դրա նպատակն է աջակցել հայկական իշխանություններին տնտեսական քաղաքականության կատարման և բարեփոխումների առաջխաղացման հարցում։
Ծրագրի ընդհանուր ծավալը շուրջ 175մլն դոլար է։ Բայց ելնելով դրական տնտեսական իրավիճակից՝ հայկական իշխանություններն անհրաժեշտություն չունեն ամբողջությամբ օգտագործելու այս միջոցները։ Այսինքն՝ նրանք այս ծրագրին վերաբերվում են որպես նախազգուշական միջոց՝ ռիսկերի առաջացման և այս վարկի ակտիվացման անհրաժեշտության դեպքում։ Հիշեցնեմ նաև, որ մեր աջակցությունը մեծ մասամբ ուղղված է վճարային հաշվեկշռի արտաքին ֆինանսական կարիքների բարելավմանը, ինչպես նաև միջազգային պահուստների դիրքերի աջակցմանը։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:04 06.06.2024