Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հայաստանն ունի մասնավոր ներդրումների և մարդկային կապիտալի զարգացման կարիք. ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ

27.09.2023, 10:00
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը սեպտեմբերի 4-ին մեկշաբաթյա այցով գտնվում էր Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Այցի արդյունքում նա բացառիկ հարցազրույց է տվել «ԱՌԿԱ» գործակալությանը
Հայաստանն ունի մասնավոր ներդրումների և մարդկային կապիտալի զարգացման կարիք. ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը սեպտեմբերի 4-ին մեկշաբաթյա այցով գտնվում էր Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Այցի արդյունքում նա բացառիկ հարցազրույց է տվել «ԱՌԿԱ» գործակալությանը՝ ներկայացնելով այցի նպատակները, կանխատեսումները Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնելով առաջարկություններ կառավարությանը երկրի տնտեսությանն աջակցելու միջոցառումների վերաբերյալ:

Հարց․ ո՞րն է Հայաստան ձեր վերջին այցի նպատակը։

Պատասխան․ այս տարածաշրջանը ՎԶԵԲ-ի կարևոր գործընկերն է։ Հայաստան վերջին այցս 2019 թվականին էր՝ COVID-ից առաջ, այնպես որ հերթական այցի ժամանակը վաղուց էր հասունացել։ Հանդիպումներ ունեցա պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկի կառավարիչի հետ, մասնավոր ոլորտի պատվիրատուների և միջազգային գործընկերների հետ, որպեսզի հավաստիացնեմ մեր գործընկերներին ՎԶԵԲ-ի կողմից այս դժվար օրերին անսասան աջակցությամ մեջ և իրենցից իմանամ պատերազմի բոլոր այն հետևանքների մասին, որոնք ազդել գործունեության վրա։ Կարևոր է իմանակ խնդիրների մասին և հասկանալ, թե ինչպես է ՎԶԵԲ-ը շարունակելու աջակցել երկրի տնտեսական զարգացմանը։
Մենք քննարկեցինք ֆինանսական ոլորտի զարգացումը, ենթակառուղցվածքների բարելավումը և վերականգնվող էներգերգետիկայի պրոեկտների մեջ ավելի ակտիվ ներդրումները, ինչպես նաև մասնավոր սեկտորի զարգացումն ու ներդրումային կլիմայի բարելավումը։

Հարց․ մայիսին ՎԶԵԲ-ը բարելավեց Հայաստանի ՀՆԱ-ի մասով իր կանխատեսումները մինչև 5%։ Ինչ սպասելիքներ ունեք այսօր՝ մինչ տարեվերջ Հայաստանի տնտեսական աճից և ո՞ր գործոններն են թելադրում զարգացումը։

Պատասխան․ 2022 թվականի աննխադեպ 14.2 տոկոս աճից հետո, 2023 թվականի հունվարից մինչև հուլիս ժամանակահատվածում նույնպես արձանագրում ենք ՀՆԱ-ի աճ՝ 10.4 տոկոս տարեկան կտրվածքով։ ՀՆԱ-ի աճը շարունակաբար ապահովում են շինարարությունը և ծառայությունների ոլորտը, որտեղ երկնիշ աճ է նկատվում, սակայն տնտեսական արդյունաբերության ցուցանիշները գրեթե անփոփոխ են։ Ֆիզիկական անձանց դրամային փոխանցումները շարունակում են պահանջարկ ձևավորել ծառայությունների ոլորտում, սակայն 2023 թվականի սկզբից մինչ օրս նկատվում է նաև միջովների զգալի արտահոսք։ Այս ամիս կունենանք նոր տնտեսական տվյալներ և կթարմացնենք թվերը։

Հարց․ ամռանը Հայաստանում դեֆլացիա էր նկատվում․ հունիսին գները նվազել էին 0.5%, իսկ հուլիսին՝ 0.1% տարեկան կտրվածքով։ Ըստ Կենտրոնական բանկի հունիսյան կանխատեսման՝ 12 ամսվա ինֆլացիան թիրախային 4%-ից ցածր է։ Ըստ ՎԶԵԲ սպասումների՝ որո՞նք են տարեվերջի հավանական ցուցանիշները՝ հաշվի առնելով այս նախադրյալները։

Պատասխան․ ինֆլացիան 2023 թվականին թուլացել է, այդ զգալի նվազեցումը պայմանավորված է մի քանի գործոններով։ Ճիշտ ժամանակին մոնետար քաղաքականության խստացումը և 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը դրույքի ընդհանուր՝ 650 բազային կետով աճը, ինչպես նաև համաշխարհային շուկայում էներգակիրների և պարենի գների նվազեցումը և 2022 թվականին Հայկական դրամի արժեքի էական աճը, նպաստեցին 2023 թվականի հուլիսին ինֆլացիայի մակարդակի զրոյից ցածր ցուցանիշին։ Դա թույլ տվեց ՀՀ Կենտրոնական բանկին 2023 թվականին երկու անգամ կրճատել տոկոսադրույքը՝ 25 բազային կետով հուլիսին և այնուհետ օգոստոսին՝ այն բերելով 10.25 տոկոսի։ Սա առաջին նման նվազեցումն է վերջին երեք տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ՝ ՀՀ ԿԲ զուշությամբ է վերաբերվում մոնետար քաղաքականության թուլացմանը, քանի որ սպառողական պահանջարկը բարձր է։ Կարծում ենք, որ Հայաստանը հաջողությամբ կհասնի դիսինֆլացիային, սկայն նշեմ նաև, որ Կենտրոնական բանկի զգոնությունն անսասան է։

Հարց․ 2022 թվականի երկրորդ եռամսյակից սկսած՝ ՀՀ դրամը էապես ամրացել է առևտրական գործընկեր երկրների տարադրամների նկատմամբ։ Ի համեմատ 2022 թվականի սկզբին՝ այս տարվա հուլիսին դրամն ամրապնդվել է։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ այն ամրապնդվել է դոլլարի նկտամամբ 19.8%, եվրոյի նկատմամբ՝ 21.7%, ռուսական ռուբլու նկատմամբ՝ 32.4% . Միևնույն ժամանակ՝ ՀՀ ԿԲ-ն դրամի արժեզրկման համար նախադրյալներ չի տեսնում, սակայն տարադրամի փոխանակման մասով նախատեսում է և աճի, և նվազեցման սցենարներ։ Ո՞րն է՝ ըստ ձեզ, ՀՀ դրամի վարքագծի հնարավոր սցենարը մինչ տարեվերջ։

Պատասխան․ ինչպես աշխատհի կենտրոնական բանկերի մեծամասնաությունը, այնպես էլ ՀՀ Կենտրոնական բանկը վարում է ինֆլացիայի թիրախավորման քաղաքականություն։ Դա նշանակում է, որ տարադրամի փոխարժեքը ենթակա է շուկայական տատանումներին։ 2022 թվականին արտարժույթի մեծ ներհոսքը հանգեցրեց ՀՀ դրամի ուժեղացմանը, սակայն ԱՄՆ դոլլարի և Եվրոյի նկատմամբ դրամը այս տարի մեծապես կայուն է։ 2023 թվականի սկզվից հաջողակ դիսինֆլացիան և կայուն նոմինալ տարադրամի փոխարժեքը աստիճանաբար դադարեցրեցին վերջին երկուսուկես տարիների դրամի ուժեղացման միտումը։

Հարց․ որո՞ն ենք ձեր խորհուրդները ՀՀ Կառավարությանը բարեփոխումների և երկրի տնտեսական զարգացմանը աջակցելու մասով։

Պատասխան․ կարևոր է շարունակաբար զարգացնել Հայաստանի ենթակառուցվածքները, որպեսզի դյուրին դառնան հարևան երկրների հետ ատևտրային կապերը և հասանելիությունը։ Այս տրամաբանությամբ՝ մենք ֆինանսավորել ենք Հայաստանի և Վրաստանի միջև Սադախլո- Բագրատաշեն անցակետում ‘բարեկամության կամուրջի’ կապիտալ վերանորոգումը։ Այս նախագիծը ճիշտ ժամանակին իրագործվեց, քանի որ անցակետը ծանրաբեռնված է, իսկ հին ենթակառուցվածքը պարզապես չուներ բեռների և մարդկանց հոսքերի այն տարողունակությունն, ինչ նորը։ Երկու երկրների միջև համագործակցության և տարածաշրջանային առևտրի համար անցակետն ունի կենսական նշանակություն։

Առաջնայնություն է նաև ողջ երկրի թվայնացումը՝ հատկապես գյուղական համայնքներում։ Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի հնարավորություններն ու հավակնությունները տարածաշրջանում թվային կենտրոն դառնալու գործում։ 2022 թվականին ՎԶԵԲ-ը աջակցել է Տելեկոմ Արմենիային՝ գյուղերում ֆիքսված և շարժական կապի ցանցերի բարելավման նախագծում և ողջ երկրում հուսալի համացանցային կապ կայացնելու գործում։

Դեկարբոնացումը և ավելի կանաչ տնտեսությունը դեռ մեծ խնդիրներ են։ ՎԶԵԲ-ը ակտիվ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և մի քանի ներդրում է կատարել արևային կայանների նախագծերում։ Քաղաքների և վարչական շրջանների դեկարբոնացումը նույնպես շատ կարևոր է։ Օրինակ՝ հեղուկացված բնական գազով աշխատող նոր, ժամանակակից ցածրահարթակ ավտոբուսները մեծ փոփոխություն են Երևան քաղաքի բնակիչների համար։ Ավտոբուսները երաշխավորում են արագ և անվտանք երթը և չեն աղտոտում օդը։

Հայաստանը նաև որակյալ մասնավոր ներդրումների կարիք ունի․ ուժեղ տեղական կամ միջազգային հովանավորներ, որոնք հատուկ ուշադրություն կդարձնեն հմտությունների զարգացմանը, մասնավորապես՝ երիտասարդների, կանանց և գյուղաբնակ քաղաքացիների շրջանակներում։ Մարդկային կապիտալի և հմտությունների զարգաղումը նույնպես կարևոր է։ Մասնավոր սեկտորը մեծ դերակատարություն ունի այս գործում և մենք՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում, ձգտում ենք համագործակցել գենդերային և տնտեսական ներառականություն ապահովող պատվիրատուների հետ։

Հարց․ ի՞նչ կարծիք ունեք ՀՀ Կենտրոնական բանկի քայլերի մասին, մասնավորապես՝ արդյունավետ մոնետար քաղաքականության, շուկայական կապիտալ զարգացման, լիկվիդության կառավարման մասով։

Պատասխան․ ՎԶԵԲ-ը ՀՀ ԿԲ-ի հետ ակտից երկխոսությամ մեջ է։ ՀՀ ԿԲ-ն զգուշավորություն դրսևորող մարմին է, որը մեծ աշխատանք է կատարում՝ ապահովելով ՀՀ տնտեսության և ֆինանսական համակարգի դիմակայումը գլոբար մարտահրավերներին։ ՎԶԵԲ-ի կարևոր գործընկերներից են մասնավոր ոլորտը և տեղական ֆինանսական ինստիտուտները։ ՀՀ ԿԲ-ի հետ մենք համագործակցում ենք հայեցակարգային բարեփոխումների շրջանակներում։ Միասին աշխատում ենք ներքին դրամային շուկայի հնարավորությունների ընդլայնման, տեղական կապիտալի շուկաների զարգացման շուրջ, ինչպես նաև տնտեսության ապադոլլարավորման ուղղությամբ։ Մեր հարաբերություններն արգասաբեր են և առջևում դեռ շատ համատեղ բարեփոխումներ ունենք։

Հարց․ ՎԶԵԲ-ը հայտարարեց, որ հերթական Տարեկան ժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսին Երևանում։ Ինչպե՞ս կնպաստի այս հանդիպումը Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Պատասխան․ ՎԶԵԲ Տարեկան ժողովը կայացած միջազգային իրադարձություն է և առանձնահատուկ մի հարթակ, որտեղ հավաքվում են գործարարները, ներդրոող և ներդրվող երկրների կառավարության ներկայացուցիչները։ Տարեկան հանդիպմանը մասնակցում է մոտ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ողջ աշխարհից 900 բիզնեսի ներկայացուցիչներ։ Հաշվի առնելով բարձրաստիճան այցելուների ներկայությունը՝ ՎԶԵԲ Տարեկան ժողովը ընդունող կողմի համար բացառիկ հնարավորություն և առիթ է՝ ներկայացնելու երկիրը բարձրաստիճան պետպաշտոնյաներին, պոտենցիալ ներդրողներին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային լրատվական միջողներին։ Համաժողովը կատարյալ հարթակ է, որտեղ կքննարկվեն և իրականություն կդառնան միջազգային և տեսական համագործակցության, զարգացման, կապերի ամրապնդման և ընդպայնման հնարավորությունները։ Այն խթանում է երկրի տնտեսությունը և նպաստում տարածաշրջանային և միջազգային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Ընդունող երկրի համար դա՝ միջազգային հարթակում ամրապնդվելու և միջազգային հանրության ուշադրությունը ստանալու հնարավորություն է։ Հայսաստանի պես երկրի համար, որը ձգտում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, ՎԶԵԲ Տարեկան ժողովը կարող է էապես նպաստել այդ նպատակի իրագործմանը։-0-