Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

«Կարաս Գրուպի» համահիմնադիր. մեր հայրենակիցների կողքին լինելը մեր գրուպի որդեգրած գլխավոր առանձնահատկություններից մեկն է

27.04.2020, 10:11
«Կարաս» ազգային սննդի ցանցի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանի հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում
 «Կարաս Գրուպի» համահիմնադիր. մեր հայրենակիցների կողքին լինելը մեր գրուպի որդեգրած գլխավոր առանձնահատկություններից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. «Կարաս» ազգային սննդի ցանցի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանի հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։ 

Ինչպե՞ս է փոխվել ձեր գործունեությունը կորոնավիրուսի բռնկումից հետո։

Տ. Յուզբաշյան. Կորոնավիրուսի բռնկումից հետո ոչ թե փոխվել է մեր գործունեությունը, այլ սպասարկման գլխավոր ուղղություններից մեկը՝ տեղում, սրահներում հաճախորդների սպասարկումն ամբողջովին փակվել է: Այս պահին իրականացնում ենք միայն առաքման և «Վերցրու քեզ հետ» ծառայությունները:

Որքանո՞վ է պահանջված առաքման ծառայությունը, ի՞նչ են հիմնականում պատվիրում։

Տ. Յուզբաշյան. ‹‹Կարաս Գրուպը›› մշտապես ունեցել է առաքման ծառայություն և շուկայում եղել է առաջատարներից մեկն այս ոլորտում: Մեզ համար մշտապես ուշադրության կենտրոնում է առաքվող ուտեստների որակը, արագությունը, սպասարկող անձնակազմի աշխատանքը:

Սակայն, պայմանավորված ներկայիս իրավիճակով, մենք առավել համակարգել և կենտրոնացրել ենք մեր ուժերն առաքման ծառայությունն էլ ավելի զարգացնելու, հաճախորդների համար էլ ավելի շահավետ, մատչելի փաթեթներ առաջարկելու համար:

Թե′ ‹‹Կարաս ազգային սննդի ցանցը›› և թե′ ‹‹Թումանյան Շաուրմա›› արագ սննդի ցանը, այս ժամանակահատվածում հաճախորդների համար հանդես եկան մի շարք հետաքրքիր առաջարկներով՝ առաքման և «Վերցրու քեզ հետ» ծառայությունների շրջանակներում:

Շատերը վստահաբար կարծում էին, թե այս ընթացքում սննդի առաքման ցուցանիշները պետք է աճեն, սակայն գոյություն ունի մեկ շատ մեծ գործառույթ՝ մարդիկ այս օրերին տանն են և ոչ զբաղված, հիմնակում հենց իրենք են պատրաստում ուտեստներ, և առավելագույնս խնայում են ֆինանսական միջոցները, քանի որ ապագայի կանխատեսում դեռևս բացարձակ չկա:

Այն հանգամանքը, որ մենք տարիներ շարունակ աշխատել, զարգացրել ենք առաքման ծառայությունը և ուժեղ ենք եղել այս ոլորտում, օգնում է մեզ: Ստացվում է՝ այս առումով մեր ընկերություններն առավել կոմֆորտ վիճակում են գտնվում հիմա: Իսկ բազմաթիվ ռեստորանների համար, որոնք չեն ունեցել առաքման ծառայություն և միայն ստեղծված իրավիճակից ելնելով են որոշել ներդնել այն՝ զարգացնել ուղղվածությունը և մուտք գործել շուկա, բնականաբար, շատ բարդ է:

Ինչպիսի՞նն է Ձեր ընկերության քաղաքականությունը կարանտինի պայմաններում։

Տ. Յուզբաշյան. Այս հարցին փորձեմ պատասխանել հետևյալ կերպ. մենք ‹‹ամուր ձգել ենք մեր գոտիները››։ Սկսել ենք բոլոր ուղղություններով ծախսերի կրճատում ՝ վարձավճարներ, տարբեր ծառայություններ, մարքեթինգային ակտիվություններ և այլն: Փորձում ենք առավելագույնս կրճատել մեր ծախսերը, որպեսզի հնարավոր լինի գոյատևել նման իրավիճակում: Շատ կարևոր է իմանալ, որ եթե բիզնեսը կարողանում է դիմակայել ճգնաժամին, վերջինից դուրս գալուց հետո սկսում է շատ ավելի արդյունավետ աշխատել, քան մինչ ճշգնաժամն էր: Հենց ծախսերի կրճատման մասով կարող եմ նշել, որ երբ ‹‹դանակը հասնում է ոսկորին››, նոր սկսում ենք ինչ-որ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ, իսկ մինչ այդ, երբ ամեն բան գտնվում է նորմալ, բնականոն պայմաններում, չենք մտածում նմանատիպ ծախսերի կրճատման մասին: Այսպիսով, կարող ենք ասել, որ ցանկացած ճգնաժամ ունի նաև իր դրական կողմերը: Ճգնաժամը ստիպում է օպտիմիզացնել բիզնեսը. այն միշտ պետք է ու շատ կարևոր ցանկացած բիզնեսի դեպքում:

Ձեր կարծիքով, ինչո՞վ է բացատրվում կորոնավիրուսի շուրջ ստեղծված այս ողջ իրավիճակը։

Տ. Յուզբաշյան. Այս ընդհանուր պրոցեսը, որը կատարվում է ամբողջ աշխարհում, այս ընդհանուր տնտեսական ճգնաժամը, ինքս անվանում եմ աշխարհի ակտիվների վերաբաշխում:

Այսպես. որոշ ‹‹հզոր ընտանիքներ›› ստեղծեցին այս ամենը, որը մի մեծ ֆիլմ է, որի դերասանները, ստացվում է, պետություններն են և որոնցից ոչ մեկ չկարողացավ հրաժարվել իրեն բաժին հասած դերից: Ցավոք, այս սցենարով փորձում են ‹‹սպանել›› բոլոր բիզնեսները և արդեն իսկ կան հարյուր-հազարով մարդկային զոհեր:

Հույս ունե՞ք, որ պետությունը կօգնի։ Կոնկրետ ի՞նչ միջոցառումներ կկարողանային աջակցել ձեր բիզնեսին այս իրավիճակում։

Տ. Յուզբաշյան. ‹‹Կարաս Գրուպի›› գործունեության 15 տարիների ընթացքում մենք երբեք չենք ակնկալել պետության կողմից որևէ աջակցություն. հիմա նույնպես: Չեմ կարծում, որ պետք է հույս դնենք պետության վրա, որ վերջինս մեզ օգնի: Պետք է գործենք մենք, իսկ մենք բոլորնհնարավոր և անհնար քայլերն անում ենք ընկերությունն այս ճգնաժամից պատվով դուրս բերելու համար, բայց, այնուամենայնիվ, եթե պետությունն իր կողմից ցուցաբերի աջակցություն մեր ոլորտին, իհարկե շատ շնորհակալ կլինենք:

Այս պահին միակ քայլը, որ կատարում է պետությունը՝ անտոկոս վարկերի տրամադրումն է՝ աշխատավարձեր, հարկեր վճարելու համար:

Արտակարգ դրության հաստատման հենց առաջին իսկ օրվանից մեր ընկերությունը կանգնեց պետության կողքին և որոշում կայացրեց մինչև երկրում արտակարգ իրավիճակի ավարտը պարբերաբար հյուրասիրել Ծաղկաձորում և այլ վայրերում մեկուսացված հարյուրավոր քաղաքացիներին, բուժանձնակազմին, ամբողջ սպասարկող անձնակազմին և ներքին գործերի աշխատակիցներին անվտանգ, համեղ ու սննդարար սննդով: Մենք սկսեցինք հարյուրավոր հայրենակիցների հյուրասիրել ազգային ավանդական խորոված:

Մեր հայրենակիցների կողքին լինելը մեր գրուպի որդեգրած գլխավոր առանձնահատկություններից մեկն է: Հսկայական օգնության մասին որոշեցինք անպայման լուսաբանել, որպեսզի դառնա վարակիչ օրինակ մեր գործընկերների, այլ սննդի կետերի համար: Բնականաբար սա ինքնագովազդ չէ, ինչպես նշեցին որոշ ոլորտի ներկայացուցիչներ, այլ հանրության համար դժվարին պահին ուժերի համախմբման, հնարավորությունների ներածին չափով օգտակար լինելու նախաձեռնություն:

Ռուս ռեստորատորները ոլորտում ստեղծված իրավիճակն արդեն համարում են աղետալի և կործանարար։ Համաձա՞յն եք այս գնահատականի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս ոլորտում ստեղծված իրավիճակը Հայաստանում։ Կատարե՞լ եք կորոնավիրուսի հետևանքով ոլորտին հասցված վնասի նախնական հաշվարկ։

Տ. Յուզբաշյան. Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ռեստորանային և տուրիզմի ոլորները պարզապես աղետալի են:

Խոսեմ նման աղետի մեջ մեր ընկերության դիրքից: Մենք այստեղ նույնպես մի փոքր պակասեցրել մեր կրած վնասները՝ շնորհիվ առաքման ծառայության, չնայած, այս ընթացքում մեր կրած վնասները, ամեն դեպքում, ահռելի են:

Երբ վերջանա այս ճգնաժամը և բոլորս անցնենք բնականոն կյանքին, իսկ ես դեռևս չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպիսին կլինի այդ նոր բնականոն կյանքը (բազմաթիվ մասնագետներ նշում են, որ կյանքն էապես այլ է լինելու), մեր ընկերությունը կլինի համեմատաբար շահեկան դիրքում:

Ցանկացած ճգնաժամից հետո, երբ սպառվում են բնակչության ֆինանսական միջոցները, մարդիկ էլ ավելի շատ սկսում են օգտվել առավել մատչելի տարբերակներ առաջարկող ընկերության ծառայություններից, մեր դեպքում ՝սնունդից: Մենք, իհարկե, միշտ եղել ենք շուկայում գին-որակ լավագույն համադրություն առաջարկող ընկերություններից մեկը:

Այս ճգնաժամը մեր ոլորտում առաջին հերթին ազդելու է առավել բարձր դասի ռեստորանների վրա, քանի որ վերջիններս բացի նրանից, որառաջարկում են բարձր գին, ինչին բնակչությունը, իհարկե, պատրաստ չի լինելու, նաև շատ լավատեսական կանխատեսումներ են ունեցել այս տարվա տուրիզմի ակտիվ սեզոնիհամար՝ մայիսից սեպտեմբեր:

Ինչպես բոլորս գիտենք, նմանատիպ ռեստորաններն իրենց տարեկան շահույթի ահռելի մասնաբաժինն աշխատում են հենց այդ ընթացքում, երբ տուրիստների մեծ հոսք է լինում երկրում: Քանի որ առաջիկայում տուրիստների հոսքը զրոյական է կանխատեսվում, մեր ֆորմատից ավելի թանկ ռեստորանների համար իրավիճակը լինելու է շատ ծանր թե հիմա՝ ճգնաժամի ընթացքում, և թե հետճգնաժամային հատվածում:–0–