Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանը կարող է զգալիորեն ավելացնել տնտեսության եկամուտները` ամրապնդելով Եվրոպայի, ԱՊՀ–ի և Արևելքի երկրների միջև տարանցիկ երկրի իր դերը

28.03.2013, 20:12
Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵվրԱզԷս–ի Հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) գործունեության ապահովման կառավարիչ տնօրեն Սերգեյ Շատալովի բացառիկ հարցազրույցն «ԱՌԿԱ» գործակալությանը։
Հայաստանը կարող է զգալիորեն ավելացնել տնտեսության եկամուտները` ամրապնդելով Եվրոպայի, ԱՊՀ–ի և Արևելքի երկրների միջև տարանցիկ երկրի իր դերը
Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵվրԱզԷս–ի Հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) գործունեության ապահովման կառավարիչ տնօրեն Սերգեյ Շատալովի բացառիկ հարցազրույցն «ԱՌԿԱ» գործակալությանը։

«ԱՌԿԱ» - Պարոն Շատալով, ծրագրու՞մ է, արդյոք, ԶԵԱԲ–ը մասնակցել ռազմավարական նախագծի իրականացմանը, ինչպիսին է Հյուսիս–Հարավ մայրուղային միջանցքի կառուցումը, որն առանցքային դեր է խաղալու տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցման և տնտեսական զարգացման ապահովման գործում։

Ս.Շատալով – Ոչ այնքան վաղ անցյալում ԶԵԱԲ–ը` որպես ՀՃՀ–ի միջոցների կառավարիչ, ստացել է Հայաստանի ֆինանսների նախարարության նախնական պաշտոնական հայտը` «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհային նախագծի իրականացման վերաբերյալ։ 100 մլն ԱՄՆ դոլարի այդ նախագիծը ճանապարհաշինության շրջանակային ծրագրի մի մասն է, որն իրականացվում է մի քանի միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ և համակարգվում է Զարգացման ասիական բանկի կողմից։ Ներկայում պատրաստ է այդ հայտի դրական եզրակացությունը Կառավարչի կողմից։ Մարտի 28–ին կկայանա  Հիմնադրամի փորձագիտական խորհրդի նիստը, որը միջանկյալ կառույց է ՀՃՀ Խորհրդի քննարկմանն ուղղվող նախագծման որոշումների կայացման համար։

Մենք ակնկալում ենք, որ այդ նիստում կքննարկվի «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհային միջանցքի 4–րդ հերթի կառուցման ներդրումային նախագծի ֆինանսավորման` հիշատակված հայտը։ Կարծում  ենք, որ դա լավ պատրաստված նախագիծ է և հույս ունենք, որ Փորձագիտական խորհրդի անդամները կաջակցեն  դրան և այդ հարցը կներկայացնեն ՀՃՀ որոշումների ընդունման բարձրագույն մարմնի` Խորհրդի նիստի քննարկմանը, որը բաղկացած է Հիմնադրամի վեց անդամ–պետությունների ֆինանսների նախարարներից։

«Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքը շատ կարևոր է երկրի տնտեսության և արտահանող ներուժի զարգացման համար։ Դա Հայաստանի` իր տարանցիկ ներուժը զարգացնելու ծրագրերի անկյունաքարն է։ Ամրապնդելով տարանցիկ երկրի իր դերը Եվրոպայի, ԱՊՀ տարածաշրջանի և Մերձավոր, Միջին Արևելքի երկրների միջև, Հայաստանը կկարողանա զգալիորեն ավելացնել իր տնտեսության և բյուջեի եկամուտները։

Հայաստանը միաժամանակ իրագործում է տարածաշրջանային այնպիսի ծրագրեր իր հարևանների հետ համատեղ, ինչն ամրապնդում է ողջ Անդրկովկասի տարանցիկ ներուժը։

ԶԵԱԲ–ի համար տրանսպորտն ու տրանսպորտային ենթակառուցվածքը գերակա ուղղություններ են, և այդ ճյուղերը զբաղեցնում են Բանկի ներդրումային պորտֆելի մեկ երրորդից ավելին։ Մենք կարևորում ենք այդ նախագծին աջակցելը։ Այն փաստը, որ տվյալ նախագծի իրագործման համար կօգտագործվեն նաև ՀՃՀ միջոցները, զարմանալի չէ. նման նախագիծը «երկար» փողեր է պահանջում, և ՀՃՀ ֆինանսական պայմաններն այդ վարկով համադրելի կլինեն զարգացման միջազգային այլ բանկերի պայմանների հետ։ Ինչպես ինքը` Հայաստանը, այնպես էլ ՀՃՀ ու ԶԵԱԲ–ի մյուս անդամ պետությունները երկրի տրանսպորտային և տարանցիկ ներուժի զարգացումը դիտարկում են որպես դրա վճարունակության և տնտեսական հեռանկարների ամրապնդման կարևոր գործոն։

«ԱՌԿԱ» - Նաև չէի՞ք հստակեցնի` ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամում ո՞ր փուլում է գտնվում Հայաստանի դիմումների քննարկումը` ուղղված երկրում քիմիական ոլորտի արդիականացման, մասնավորապես` քիմիական հսկա «Նաիրիտի» վերակառուցման համար միջոցների ստացմանը։ Արդյոք ֆինանսավորումը բավարար կլինի՞, եթե այո, ապա որքա՞ն գումարի մասին կարող է խոսք լինել, և գոյություն ունե՞ն հնարավոր ֆինանսավորման հստակ ժամկետներ։    
 

Ս.Շատալով – Քլորոպրենային կաուչուկի «Նաիրիտ» գործարանի արդիականացման ֆինանսավորման հարցն արդեն դիտարկվել է Հիմնադրամի Խորհրդի նիստերում։ Մասնավորապես, ՀՃՀ Խորհրդի` 2012 թվականի դեկտեմբերի 7–ին կայացած նիստում լսվել է այդ հարցով Հայաստանի ներկայացուցչի տեղեկատվությունը։ Միաժամանակ ԶԵԱԲ–ին` որպես ՀՃՀ միջոցների կառավարչի, փոխանցվել է ճարտարագիտական ֆիրմայի` գործարանի վերականգնման հեռանկարների գնահատման մասին զեկույցը։ Հայկական իշխանությունների կարծիքն այն է, որ «Նաիրիտ» գործարանի արդիականացումը պետք է ընթանա ռազմավարական ներդրողի ներգրավմամբ։ Նախագծի վարկատուն պետք է դատնա հենց ռազմավարական ներդրողը։ Մեր տեղեկությամբ, տվյալ պահին շարունակում է պոտենցիալ ռազմավարական ներդրողների կողմից ձեռնարկության նկատմամբ հետաքրքրվածության ուսումնասիրումը։-0-