Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Ճգնաժամում հաղթում են այն բիզնեսներն ու մարդիկ, ովքեր միշտ առաջ են շարժվում. «Իջևանի գինու,կոնյակի գործարան» ՓԲԸ–ի տնօրեն

19.05.2020, 14:40
«Իջևանի գինու–կոնյակի գործարան» ՓԲԸ–ի տնօրեն Ատոմ Եգորյանի  հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։
Ճգնաժամում հաղթում են այն բիզնեսներն ու մարդիկ, ովքեր միշտ առաջ են շարժվում. «Իջևանի գինու,կոնյակի գործարան» ՓԲԸ–ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Իջևանի գինու–կոնյակի գործարանի տնօրեն Ատոմ Եգորյանի  հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։

Հարց. ինչպե՞ս է փոխվել ձեր գործունեությունը կորոնավիրուսի բռնկումից հետո։

Ա. Եգորյան. մեր աշխատանքային գործունեությունը մի փոքր բարդացել է, ունեցել ենք նաև գումարային հոսքերի և փոխարժեքի տատանման հետ կապված որոշակի խնդիրներ ։

Հարց. գործարկվե՞լ են հակակորոնավիրուսային ակցիաներ։

Ա. Եգորյան. Հայաստանում՝ գինու վաճառքի շուկայում, հակակորոնավիրուսային ակցիաներ ավելի դժվար է իրականացնել, հատկապես, որ մթերային խանութները չեն փակվել, իսկ Հայաստանը, տվյալ պարագայում Երևանը, մյուս երկրների մեծ քաղաքների համեմատ մեգապոլիս չէ։ Այստեղ գինու ինտերնետ-վաճառք իրականացնելը մի փոքր ավելի բարդ է։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի շրջանին, չենք ժխտի, որ իրավիճակը փոխվել է, քանի որ այս ընթացքում շուկան այնքան էլ թեժ չէ, մենք փորձել ենք մոնիտորինգ անել, հասկանալ, թե որտեղ և ինչ խնդիրներ ունենք: Փորձել ենքշուկան ավելի շատ կողքից դիտարկելովգտնել՝ մեր խնդիրները որտեղ են, հասկանալ` ինչ միջոցներ պետք է կիրառենք, որպեսզի կարողանանք շուկայի ավելի մեծ մասը գրավենք , քանի որ ժամանակին թեժմրցակցության և զբաղվածության պատճառով այս ամենը դժվար էր իրականացնել...

Иджеванский винно-коньячный завод (2).jpg

Հարց. հույս ունե՞ք, որ պետությունը կօգնի։ Ի՞նչ միջոցառումներ կկարողանային աջակցել ձեր բիզնեսին այս իրավիճակում։

Ա. Եգորյան. Կցանկանայնք նշել, որ մինչ կորոնավիրուսի ի հայտ գալը  եղել են պետական ծրագրեր, որոնցից կարողացել ենք օգտվել, և ի շնորհիվ   սուբսիդավորուման  և ցածր տոկոսներով տրամադրվող վարկերի մտադիր ենք  իրականացնել  այն  բոլոր  ծրագրերը,  որոնք  պլանավորել ենք իրագործել 2020 թ․-ի ընթացքում: 0%-ով տրամադրվող վարկերի շնորհիվ, որոնք  ներկայումս արդեն հասանելի են նաև մեզ, Իջևանի գինու, կոնյակի գործարանը  կհամալրվի  նորագույն սարքավորումներով։

Հարց. ինչպե՞ս կմեկնաբանեք այս ոլորտում ստեղծված իրավիճակը, առհասարակ, Հայաստանում։ Եվ կատարե՞լ եք կորոնավիրուսի հետևանքով ոլորտին հասցված վնասի նախնական հաշվարկ։

Ա. Եգորյան. տեղական շուկայումբավականին մեծ վաճառքի ետաճ ենք ունեցել, քանի որ ռեստորանային, այսպես կոչված՝ HoReCa մասը, մեկ ամսից ավելընդհանրապես չի գործել: Կարծում ենք կորոնավիրուսիմեկուսացմանշրջանում ավելի շատ սննդի և ապրուստի խնդիր կա, ոչ թե գինի վայելելու: Մեկուսացած մարդիկ ցանկություն չունեն նույնիսկ խանութից գինի գնել և տանը վայելել։ Միգուցե քիչ թվով մարդիկ ունենան ցանկություն, բայց քանի որ մարդիկ նույնիսկ հյուրեր չենհրավիրում իրենց տուն, ընկերների հետ երեկոներ չեն անցկացնում, գինու շուկան շատ մեծ անկում է ապրում, նույն էլ կարող եմ ասել կոնյակի շուկայի մասին: Կցանկանայնք նաև նշել, որ ի տարբերություն գինու և կոնյակի սպառման , մեր մասնագիտացված խանութներում ներկայացված պահածոների սպառման անհամեմատ մեծ աճ էր նկատվել.

Иджеванский винно-коньячный завод (1).jpg

Հարց. ստեղծված իրավիճակի հետ ի՞նչ նախատեսումներ ունեք և, ըստ ձեզ, կլինի՞,արդյոք,որևէ շրջադարձ։

Ա. Եգորյան. իհարկե, ստեղծված իրավիճակից հետո ամբողջ աշխարհը կփոխվի, ինչպես տարբեր ժամանակների ճգնաժամերիցհետո է լինում, բայց սովորաբար հաղթում են և առաջ են գնում այն բիզնեսները և այն մարդիկ, ովքեր ցայտնոտային իրավիճակներում իրենց չեն կորցնում, այլ փորձում են սառը դատել և ստեղծված տհաճիրավիճակինգրագետ մոտեցում ցուցաբերել:

Նույնիսկ այս ստեղծված բարդ իրավիճակում մենք համախմբված գնում ենք առաջ՝ փորձելով գրավել բարձունքներ և միաժամանակ գիտակցելով , որ սա ևս մի բարձունք է, որը գրավելու ժամանակ, իհարկե, լինում են նաև «կորուստներ»:

Կորուստներ կունենանք,որոնք կդրսևորվեն թե՛ ֆինանսապես և թե՛ անձնակազմի մեջ: Բայց մենք միշտ շարժվում ենք առաջ և բոլորին ենք խորհուրդ տալիս անել նույնը: Սա ընդամենը կյանքի մի շրջան է, որը պետք է հաղթահարել: Այս խավար իրավիճակի մեջպետք է տեսնել լույսը և ուղորդվել դեպի այն՝ վստահ լինելով, որ ամենինչ կկարագավորվի։ Մենք երբեք չենք հանձնվում, ոչ մի իրավիճակում:-0-