«Սև ուրբաթ» կամ ինչու ենք գնում ավելորդը զեղչերի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի վերջը համատարած զեղչերի սեզոն է։ «Սև ուրբաթ», «կիբեր-շաբաթ», նախաամանորյա զեղչեր. ամբողջ դեկտեմբեր մարքեթինգը ճնշում է գործադրելու հույզերի վրա և խոստանալու «շահույթ, որը չի կարելի բաց թողնել»։ Հենց նման ժամանակահատվածներում ենք մենք ամենից հաճախ գնում ավելորդը՝ ոչ թե այն պատճառով, որ անհրաժեշտ է, այլ որովհետև թվում է, թե հնարավորությունը հենց հիմա կանհետանա։
«Финики» տելեգրամյան ալիքը պարզել է, թե ինչպես են աշխատում զեղչային թակարդները, և ինչն է օգնում չծախսել ավելին, քան նախատեսված է։
Ուղեցույց. ինչպե՞ս չգնել ավելորդը զեղչերի ժամանակ
1. Մարքեթինգի հիմնական թակարդները
- Բարձր գին մինչև զեղչը – զեղչը կեղծ է։
- Հետհաշվարկի թայմեր – ճնշում է գործադրում հույզերի վրա։
- «Մնացել է 3 հատ» – ստեղծում է արհեստական դեֆիցիտ։
- Անվճար առաքում X գումարից – ստիպում է լրացուցիչ և ավելորդ ապրանքներ ավելացնել զամբյուղում։
- «Միասին են գնում» առաջարկներ – դրդում է անպետք գնումների։
2. Սխալներ, որոնք հաճախ կատարում ենք զեղչերի ժամանակ․
- գնում ենք «որովհետև էժան է»;
- չենք համեմատում գները;
- վերցնում ենք ավելի շատ;
- գնում ենք ձանձրույթից կամ սթրեսից;
- մոռանում ենք ծախսերի սահմանաչափի մասին։
3. Ինչպե՞ս պաշտպանվել
✔ Կազմեք ցուցակը նախապես
Եթե ապրանքը չկա ցուցակում, ապա 90% հավանականությամբ այն պետք չէ։
✔ Կիրառեք 24 ժամվա կանոնը
Թողեք ապրանքը զամբյուղում. եթե վաղը դա դեռ անհրաժեշտ է, գնեք։
✔ Ստուգեք գինը
Գների պատմությունը հաճախ ցույց է տալիս, որ «զեղչը» կեղծ է։
✔ Դրեք սահմանաչափ
Օրինակ. «Զեղչի ժամանակ ծախսում եմ առավելագույնը 20 000 դրամ և վերջ»։
✔ Անկեղծ հարցրեք ինքներդ ձեզ
«Ինձ սա պե՞տք է, թե՞ զեղչն է ինձ գտել»։
Պահպանեք այս ուղեցույցը, որպեսզի չմոռանաք զեղչերից առաջ։ Եվ կիսվեք ընկերների հետ. թող նրանք էլ խուսափեն անպետք գնումներից և պահպանեն բյուջեն զեղչերի սեզոնին։