Рейтинг@Mail.ru
USD
361.36
EUR
405.41
RUB
4.3731
GEL
139.24
2026 թ. հոկտեմբերի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանում ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի շուրջ 10 տոննա մանկական սնունդ (ՎԻԴԵՈ)

20.04.2026, 15:03
Ոչնչացման պատճառը կաթնախառնուրդում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է․ ՎԻԴԵՈ
Հայաստանում ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի շուրջ 10 տոննա մանկական սնունդ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողությամբ ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի՝ Հայաստան ներկրված որոշ խմբաքանակ, հայտնում են ՍԱՏՄ-ից։

Նշվում է, որ ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանի Դաշնությունից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է։ 

ՍԱՏՄ-ից նշում են, որ իրականացված վերահսկողության արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։