Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ. Փաշինյան

23.11.2024, 00:22
Փաշինյանը նշեց, որ կայացած վերջին հանդիպմանը սահմանազատման հանձնաժողովները առաջարկներ են ներկայացրել

Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ, ասել ենք՝ եկեք կարգավորումը անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև սահմանը, որը սահմանազատված է, օբյեկտիվորեն այդտեղ դիտորդ ունենալու կարիք չկա։

Այս մասին Հանրայինի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը։

Խոսելով սահմանազատումից՝ Փաշինյանը նշեց, որ կայացած վերջին հանդիպմանը սահմանազատման հանձնաժողովները առաջարկներ են ներկայացրել։

«Փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակեն սահմանազատումը։ Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր։ Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի՝ որ հատվածում սահմանազատումը շարունակենք»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այժմ կենտրոնացված է Cop29-ի վրա, ուստի ենթադրում է՝ միջոցառման ամփոփումից հետո պրոցեսները կշարունակվեն։

Անդրադառնալով Ադրբեջան-Հայաստան հայցերին, Փաշինյանը նշեց․

«Եթե մենք տեսնում ենք, որ հասնում ենք խաղաղության և կնքում ենք պայմանագիր, կարելի է գնալ նման գործարքի։ Այսինքն հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, փոխադարձաբար չպետք է ներիկայացնենք, հույս ունենալով, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի»,-նշեց Փաշինյանը։