Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հետ կկանչվի․ Associated Press

Այսօր, 16:15
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հետ կանչել ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հետ կկանչվի․ Associated Press

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հետ կանչել ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Թրամփի վարչակազմը հետ է կանչում գրեթե 30 դիվանագետների դեսպանների և այլ ղեկավար պաշտոններից՝ նպատակ ունենալով փոխել ԱՄՆ դիվանագիտական դիրքորոշումն արտերկրում և նշանակել կադրեր, որոնք լիովին պաշտպանում են նախագահի առաջնահերթությունները «Ամերիկան առաջին հերթին» քաղաքականության շրջանակում, գրում է Associated Press-ը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի երկու ներկայացուցիչների խոսքով, ովքեր ցանկացել են անանուն մնալ ներքին կադրային որոշումների քննարկման պատճառով, անցյալ շաբաթ առնվազն 29 երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին տեղեկացրել են, որ նրանց լիազորությունները կավարտվեն հունվարին:

Մասնավորապես, դեսպանները հետ կկանչվեն Աֆրիկայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի մի շարք երկրներից։ Այդ ցանկում է նաև Հայաստանը։

ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստինա Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում 2022թ․–ի դեկտեմբերին։