Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Փաշինյանն «աննպատակահարմար» է որակել ԵԱՏՄ նիստի անցկացումը Հայաստանում

04.12.2024, 19:47
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար
Փաշինյանն «աննպատակահարմար» է որակել ԵԱՏՄ նիստի անցկացումը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Ես աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը Հայաստանում ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ ԵԱՏՄ նիստը՝ Հայաստանում չանցկացնելու մասին։

Փաշինյանը խոսեց պատճառների մասին։

«Ձեզ հայտնի հանգամանքների բերումով՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են Հայաստանի Հանրապետության համար»,-ասաց նա։

Անդրադառնալով Հռոմի ստատուտին՝ Փաշինյանը նշեց, որ այն վավերացնելու ընթացքում հաղորդակցության մեջ են եղել ռուս գործընկերների հետ։

«Մենք նրանց ԱՄՆ-ի հետ օրինակն ենք բերել։ Մենք նրանց հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որը որոշակի առանձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուտի շրջանակներում մեր ու իրենց հարաբերություններում։ Նույն մեխանիզմն առաջարկել ենք Ռուսաստանին, սակայն ինչ-ինչ պատճառներով համաձայնություն չեն տվել»,-ասաց Փաշինյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ՝ ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով։