Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք 3+3 ձևաչափով հանդիպմանը

16.10.2024, 14:51
Վրաստանը չի մասնակցի 3+3 ձևաչափով հարթակի հանդիպմանը
Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք 3+3 ձևաչափով հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Հարավային Կովկասի «3+3» հարթակի շրջանակներում կայանալիք բանակցություններին վրացական կողմը չի մասնակցի։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Ոչ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ նշված ձևաչափով չի աշխատում»,- նշել են ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում կմասնակցի «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը։