Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

12.07.2021, 13:26
ՀՀ քննչական կոմիտեի ներկա ղեկավար Հայկ Գրիգորյանը կազատվի պաշտոնից
ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոն կստանա։ 

Կառավարության ոորշման նախագծի համաձայն, Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ, ՀՀ քննչական կոմիտեի ներկա ղեկավար Հայկ Գրիգորյանը կազատվի պաշտոնից։ 

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը զբաղեցրել է այդ պաշտոնը 2020թ.–ի մայիսի 5–ից մինչև հոկտեմբերի 8–ը, մայիսի 4–ին ազատվել է ՀՀ ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից, նույն օրը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։ Մեկ օր անց` 2020թ.–ի մայիսի 5–ին, վարչապետը ստորագրեց նոր որոշում, որի համաձայն` Քյարամյանն ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվեց ԱԱԾ տնօրեն։–0–