Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ԱԱԾ տնօրեն․ առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ

28.10.2024, 21:13
Նա նշեց, որ արդյունքների մասով շտապել պետք չէ
ԱԱԾ տնօրեն․ առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ, ասաց ԱԺ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր լրագրողների հետ զրույցում։

«Շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով։ Ժամկետների և վայրի վերաբերյալ որոշում չկա», - նշեց Աբազյանը:

Նա նշեց, որ արդյունքների մասով շտապել պետք չէ։

«Եթե նմանատիպ իրավիճակ լինի, բնականաբար կտեղեկացվի», – ասաց ԱԱԾ տնօրենը։