ԱԳՆ. ՀՀ–ի և Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք
30.06.2023,
15:43
Խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետ քաշմանը և Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշեց, խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետ քաշմանը և Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։
Միաժամանակ Բադալյանը չնշեց այն կետերը, որոնց շուրջ կողմերը հասել են պայմանավորվածությունների։
Ավելի վաղ ԱԳՆ–ից հայտնել են, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ:
Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրա օրնցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:
Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը:–0–