Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

02.03.2021, 23:37
ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում ՀՀ–ԵՄ միջև բազմաոլորտ գործընկերության համար
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը միմյանց շնորհավորեցին ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև բազմաոլորտ գործընկերության համար:

«Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության, ինչպես նաև ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ժամանակ հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա արդյունքում արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման գործում միջազգային գործընկերների ներգրավվածության շուրջ։

Երկուստեք կարևորվեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:–0–