Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ ԴիԿարլոյի հետ (ՎԻԴԵՈ)

25.09.2019, 13:15
Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ կառույցների հետ հաստատված ակտիվ և արդյունավետ համագործակցությունը:
ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ ԴիԿարլոյի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ կառույցների հետ հաստատված ակտիվ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու դրա խորացմանը և ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերը: 

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքն՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը։ 

Որպես առաջնահերթություն ընդգծվեց տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Երկրում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց երիտասարդության և կանանց ակտիվ ներգրավվածությունը: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։ 

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ նախարար Մնացականյանը Ռոզմարի ԴիԿարլոյին տեղեկացրեց նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին, ինչպես նաև ներկայացրեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: –0–