ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, թե ով կգլխավորի կառավարությունը Փաշինյանի հրաժարականից հետո
20.04.2021,
20:06
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը նախատեսված է ապրիլի վերջին տասնօրյակում

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը նախատեսված է ապրիլի վերջին տասնօրյակում, սակայն կոնկրետ օր դեռ չի նշվել, ասաց իմքայլական պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Օրերս Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում (ավելի վաղ նա նշում էր ապրիլի 20–ը, խմբգր.)։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանական երեք խմբակցությունների առաջնորդների հետ քաղաքական խորհրդակցություններից հետո Փաշինյանը մարտի 18–ից հայտարարեց, որ հունիսի 20–ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Հիմա ընթանում են ներկուսակցական աշխատանքներ, կազմակերպչական հարցեր են լուծվում նաև այլ կուսակցություններում, բայց կոնկրետ ամսաթիվ նշել չեմ կարող։ Ինչ վերաբերում է նրան, թե ով կգլխավորի կառավարությունը նրա հրաժարականից հետո, ապա կարող եմ նշել, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է լինելու Նիկոլ Փաշինյանը», – ասաց Եղոյանը երեքշաբթի խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև նշեց, որ դեռևս չկա որոշում ընտրություններում քաղաքական ուժի մասնակցության ձևաչափի հարցում` դաշինքով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևաչափով և չկա վերջնական եզրակացություն, ինչպես շատերի մոտ ներքաղաքական դաշտում։
«Արդեն կան քաղաքական ուժեր, որոնց հետ կարող ենք դաշինք կազմել, բայց դեռ քննարկումներ են ընթանում», – ասաց Եղոյանը։–0–