Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԱԺ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ

08.02.2023, 16:24
Սեյրան Օհանյանը մեղադրվում է զորամասերի հոտարածքներն ապօրինի վաճառելու մեջ
ԱԺ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./ԱՌԿԱ/. ԱԺ–ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած երեք միջնորդագրերը, ըստ որոնց համաձայնություն է տրվում հանրային քրեական հետապնդում հարուցել պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ։

Քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նա նշեց, որ միջնորդագրերից 2-ի համար քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107 պատգամավորներից 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: Միջնորդագրերից մյուսի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Բաբայանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգմավոր չունեն գաղտնիության թույլտվություն, դրա համար չեն մասնակցել:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է զորամասերի հոտարածքներն ապօրինի վաճառելու մեջ։–0–