Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը, կողմ քվեարկեց 60 պատգամավոր

03.10.2023, 13:22
Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել էին, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը, կողմ քվեարկեց 60 պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին։

Ներկայացված օրինագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ 22։ Քվեարկությանը չի մասնակցել 12 պատգամավոր։ Նախագծի վավերացման համար անհրաժեշտ էր 54 ձայն։

Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել էին, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար։–0–