Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԱԺ–ում ստեղծվեց ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողով

31.05.2019, 19:48
ԱԺ–ում ստեղծվեց 2016թ.-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողով։
ԱԺ–ում ստեղծվեց ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ուրբաթ նիստի ժամանակ տեղեկացրեց, որ ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20–ին հայտարարել է, որ հասունացել է ժամանակն ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Նրա խոսքով, հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար։

«ԱԺ թվով 47 պատգամավորի դիմում-պահանջով և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը», – նշեց Արարատ Միրզոյանը։–0–