Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ․ Փաուերը՝ Փաշինյանին

05.04.2024, 14:52
Փաշինյանը Բելգիայում` ՀՀ դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ․ Փաուերը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ ռեֆորմների արդյունավետ իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հետագա աջակցությանը: 

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ և ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: 

Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման: 

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ քայլերին: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերն ու հետագա քայլերը: Վարչապետը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի կողմից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունը և ընդգծել դրա շարունակական ապահովման անհրաժեշտությունը: 

Այս համատեքստում քննարկվել են բռնի տեղահանվածներին աջակցության հետագա քայլերին, մասնավորապես, բնակարանային ապահովման խնդրին վերաբերող հարցեր: