Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել Երևանին և Բաքվին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը

31.08.2022, 13:37
ԱՄՆ–ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը և հասնել խաղաղության համապարփակ համաձայնագրի
ԱՄՆ Պետդեպը կոչ է արել Երևանին և Բաքվին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Գլոբալ հանրային կապերի բյուրոյի (Bureau of Global Public Affairs) խոսնակ Վեդանտ Պատելը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը և հասնել խաղաղության համապարփակ համաձայնագրի»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն քարոզում են տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարը։

Նշենք, որ այսօր Բրյուսելում նախատեսված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ավելի վաղ, ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության, թե Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը նախատեսում է համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի տեքստը պատրաստող խմբի ստեղծման շուրջ, Հայաստանի վարչապետի աշխատակազմից նշել են, որ հանդիպման ավարտին համապատասխան հաղորդագրություն կտարածվի։ -0-