Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանում սրվող իրավիճակի հետ

14.07.2020, 11:10
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ուժի կիրառումը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանում սրվող իրավիճակի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/․ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանում սրվող իրավիճակի հետ:  

Загружается новость ... "Лево"
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը։ Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար եւ խստորեն պահպանել հրադադարը»,- նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը:

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ, խաղաղ լուծման հասնելու հարցում կողմերին աջակցելու հանձնառությանը եւ շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերում:

«Միացյալ Նահանգները միանում է առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ վերսկսելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կոչին եւ շեշտում է ԵԱՀԿ դիտորդների՝ հանգամանքների նպաստավոր լինելուն պես տարածաշրջան վերադարձի կարեւորությունը»,- ընդգծել է Օրթագուսը:-0-